Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվել է նոր ասֆալտով (Տեսանյութեր)
Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել:
Նա, մասնավորապես, գրել է. «Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:
Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր»: