«Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին. որդիս մինչև իրիկուն պետք է տանը լինի». Իջևանում ձերբակալվածի մայր
Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին. որդիս մինչև իրիկուն պետք է տանը լինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին ասաց Իջևանի երեկվա բախումից հետո ձերբակալված Գարիկ Մելիքսեթյանի մայրը։
Նա պատմեց, որ իրենք երեկ Իջևանում չեն եղել, գիշերը վերադարձել են, իրենց տղան ասել է, որ գնում է քաղաքում ման գալու. «Անցավ մի որոշ ժամանակ, զանգեցին, ասացին՝ տղայիդ տարել են։ Եթե որդուս բաց չթողնեն, մարդասպանություն է լինելու»։
Մայրը պատմեց, որ իր որդին Իջևանում տեղի ունեցած ցույցերին չի մասնակցել.«Իմ երեխուն փռել են, անտեղի տեղը տարել։ Մենք Հոկտեմբերյանի՝ Բամբակաշատ գյուղում ենք եղել։ Առավոտ ասեց՝ հելնեմ տեսնեմ էս ի՞նչ ա եղել, մեկ էլ ինձ ասացին՝ երեխուդ տարան, զանգում էի՝ անհասանելի էր»։
Մայրն ասաց, որ հիմա ուզում է գնալ ոստիկանության բաժին. «Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին, ուրիշ ոչ մի բան»։