Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան
Իջևան է ժամանել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հետո»,–ասաց նա լրագրողներին։
Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջևանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ցուցարարները պահանջել են հանել պահակակետերը, որպեսզի կարողանան փայտանյութ տեղափոխել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Իջևանում է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։