Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում չի այցելել Մոնակո, ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել. Պատասխան-պարզաբանում «Ժամանակ» թերթի մեղադրանքներին
ՆՆ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել Մոնակո, ոչինչ տանուլ չի տվել և որևէ ակտիվ չի վաճառել: Այս մասին պարզաբանում է տարածել Հովիկ Աբրահամյանի գրասենյակը՝ արձագանքելով մամուլի հրապակմանը:
Նշենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոնակո և տանուլ տվել 9,5 մլն դոլար:
Կազինոյում տանուլ տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»: