ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջևանում տեսակցել են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան: