«Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով վաճառել Իսկոյին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս ամռանը վաճառել իսպանացի 27-ամյա կիսապաշտպան Իսկոյին, եթե ստանա առնվազն 80 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է իսպանական AS-ը։
Իսկոյի հեռանալու դեպքում, հնարավոր է՝ Արքայական թիմ վերադառնա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։
Իսկոն «Վալենսիայի» սան է, 2011-ին տեղափոխվել է «Մալագա», 2013-ին՝ «Ռեալ»։
Անցած մրցաշրջանում նա 37 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։