4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»
Պեկինում 4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»:
Այս ողբերգական դեպքը, ըստ մասնագետների, պետք է եւս մեկ անգամ ծնողներին հիշեցնի, որ ոչ մի դեպքում չի կարելի փոքրիկներին ալկոհոլ տալ. նույնիսկ ընդամենը մեկ կումը կարող է մահացու լինել:
AsiaOne-ը հաղորդում է, որ ընտանիքի բարեկամները եւ ընկերները հավաքվել էին տոնական սեղանի շուրջ երեխայի ծնունդը նշելու համար:
Այդ օրը լրացել էր նորածնի ուղիղ մեկ ամիսը: Երբ հոր կողմից պապիկը կենաց էր ասել, հյուրերից մեկը կատակել էր, որ պապիկը չի կարող առանց իր թոռնիկի խմել:
Այդ ժամանակ պապը նորածնին իր գավաթից մի փոքր ալկոհոլ էր խմեցրել:
Երբ երեխայի մայրն իմացել էր կատարվածի մասին, նա զայրացել էր եւ երեխային վերցրել էր: Սակայն կես ժամ անց երեխան դադարել էր շնչել:
Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել վերակենդանացնել նրան:
Դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան մահացել է ալկոհալային թունավորման հետեւանքով:
Նաեւ հաղորդվում է, որ երեխան ծնվել էր 3 տարվա անպտղությունից հետո: