Ճապոնիայում այրել են անիմե ստուդիա. մահացել է 12 մարդ
Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրության Kyoto Animation Co ստուդիայում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, եւս 36 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Kyodo-ին:
Հրկիզումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ 10:30-ին: Դիակների մեծ մասը փրկարարները հայտնաբերել են եռահարկ շենքի երկրորդ հարկում:
Ոստիկանությունը դեպքի վայրում սառը զենք է գտել, նշում է Kyodo-ն: Ոստիկանությունում նշել են, որ 41-ամյա տղամարդը, որը խոստովանել է հրկիզումը, վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: