Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի և «ԷլոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսին
չեխական «Արնիկա» ՀԿ-ի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից շրջաններում կիրականացնի շրջակա միջավայրում վնասակար քիմիական նյութերի
առկայության վերլուծություն:
Ինչպես պարզ է դարձել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքում, տեղացիները տուժում են ծանր մետաղներից եւ այլ նյութերից , շրջակա միջավայրի աղտոտվածությունից` որը առաջանում են տեղական հանքարդյունաբերության արդյունքում: Լոռու մարզի գյուղացիները ձգտում են ոչ տոքսիկ միջավայրի:
Ստեղծված իրավիճակը Ալավերդիում, Ախթալայում և Թեղուտում պղնձի և մոլիբդենի հանքաարդյունաբերման և վերամշակման հետեւանք է:
2018 թվականին Պրահայի Քիմիայի եւ Տեխնոլոգիաների համալսարանի
գիտնականները հավկիթի , հողի, Դեբեդ գետի նստվածքների նմուշառումներ
կատարեցին:
Արդյունաբերական վայրերից անմիջապես վերցված նմուշները ցույց տվեցին պղնձի
մակարդակի արագ աճ, ինչը վկայում է ծանր մետաղներով աղտոտման մասին`որպես
հանքարդյունաբերության եւ մետաղագործության ուղղակի ազդեցություն շրջակա
միջավայրի վրա:
Փետրվարին Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում
կայացրեց Լոռու մարզի վեց ֆերմերների օգտին: Հայաստանի դատարանների կողմից
տարածաշրջանում հանքարդյունաբերության գույքային իրավունքների խախտման
համար կառավարությունը տուգանվեց 70 հազար եվրոյով :
«Հետագա նմուշառումները շատ անհրաժեշտ են, քանի որ առայժմ այս հարցում
արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Պատասխանատու մարմինների վրա ազդելու
միակ միջոցը վտանգավոր աղտոտման գիտական ապացույցների ներկայացումն է ,
ինչը հետզհետե կբարելավի տեղացի բնակիչների կենսապայմանները», -նշում է
Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
«Արնիկա» ՀԿ-ի մասնագետները կհանդիպեն տեղի բնակիչների հետ՝ քննարկելու
աղտոտման բացասական ազդեցությունը առողջության վրա նվազագույնի հասցնելու
ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
«Հուլիսի 19-26-ը մենք այցելելու ենք հիմնական աղտոտվածության կետեր, կխոսենք
տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների , ֆերմերների եւ
լրագրողների հետ` փորձելով գտնել այս անհանգստացնող իրավիճակի հնարավոր
լուծումները»,- նշում է «Արնիկա»-ի աշխատակից Միրոսլավա Յոպկովան:
Հետազոտողները, ինչպես նաեւ չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպությունը և տեղական շահագրգիռ կողմերը, կհրապարակեն
հետազոտությունների արդյունքները 2019 թվականի վերջին: