ԱՄՆ մեծ մասում դժոխային շոգ է
Ջերմային ալիքը, որն ընդգրկել է ԱՄՆ մեծ մասը վերջին օրերին, սաստկանում է, եւ սպասվում է, որ հանգստյան օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ վտանգավոր աստիճանի, տեղեկացնում է AP-ը։
Պաշտոնյաներն անհանգստացած են նաեւ խիտ ծխածածկույթից, որը խորանում է շոգից և դժվարացնում որոշ մարդկանց շնչառությունը։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ շաբաթ օրը սպասվում է ռեկորդային շոգ։ Օդի ջերմաստիճանը ԱՄՆ արևելյան որոշ մասերում միջինը չի իջնի Ցելսիուսի 26,7 աստիճանից։ Վաշինգտոնում, Չիկագոյում և Դեթրոյթում ջերմաչափի սյունը կբարձրանա 40-ից։ Սպասվում է, որ նման եղանակը կշարունակվի մոտ մեկ շաբաթ։
Այսպիսի շոգը կարող է մահացու լինել։ 1995 թվականի հուլիսի երեք օրում ավելի քան 700 մարդ զոհվեց Չիկագոյում, երբ ջերմաստիճանը բարձրացավ 36,1 աստիճանից։