Աֆրիկայի Գավաթ․ Նիգերիան նվաճեց բրոնզե մեդալները
Եգիպտոսում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ երրորդ տեղի համար հանդիպումը Թունիսի եւ Նիգերիայի հավաքականների մասնակցությամբ։
Նվազագույն հաշվով առավելության հասան նիգերիացիները, որոնք միակ գոլը խփեցին արդեն երրորդ րոպեին։
Հուլիսի 19-ին կայանալիք եզրափակիչում կմրցեն Սենեգալի եւ Ալժիրի հավաքականները։
Աֆրիկայի գավաթի խաղարկություն, երրորդ տեղի համար խաղ
Թունիս - Նիգերիա՝ 0։1
Օդիոն Իգալո, 3