Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետը բանակցում են ցուցարարների հետ. նրանց կմիանան նաև նախարարները
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս պահին բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: Տեղեկությունը փոխանցեց մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը։ Վերջինս նաև նշեց, որ բանակցություններին մասնակցելու համար Իջևան է ժամանելու նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Մեր տեղեկություններով Իջևան է մեկնել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: