Բախում Իջևանում, լարված իրավիճակ, կան վիրավորներ (տեսանյութ)
Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։Բախումը տեղի է ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել:
Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են:
Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և ճանապարհը չեն բացել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։