Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել է Երեւանի քաղաքապետարան:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երեւանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։