Կալանավորների պահման եւ տեղափոխման ոլորտի պայմաններում մի շարք խնդիրներ կան. օմբուդսմեն
Կալանավորների պահման եւ տեղափոխման ոլորտի պայմաններում մի շարք խնդիրներ կան: Այս մասին հուլիսի 17-ին ասուլիսում հայտնեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, այդ խնդիրներից մեկը բանտարկյալներին փոխադրող տրանսպորտային միջոցների միջազգային նորմերին չմահապատասխանելն է՝ հաշվի առնելով, որ 10 տրանսպորտային միջոցներից ոչ մեկը չունի 0.8 քառակուսի մետր տարածք, ինչը ենթադրվում է ըստ եվրոպական չափանիշների, այն լավագույն դեպքում կրկնակի փոքր է:
«Բացի այդ, կա լուսավորության եւ ջերմաստիճանային նորմերի խնդիր: Բոլոր մեքենաները հագեցված են ըստ ԳՕՍՏ ստանդարտների, որոնք շատ են տարբերվում միջազգայինից: Մենք այս հարցով քննարկումներ ենք անցկացնում ոստիկանության հետ նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելու համար», - ասաց նա:
Թաթոյանը պարզաբանեց, որ կա նաեւ փոխադրվող բանտարկյալներին սնունդով եւ ջրով ապահովելու հստակ նորմերի խնդիր, ինչպես նաեւ խնդիրներ, թե ինչ պարտականություններ ունեն բանտարկյալներին ուղեկցող Ոստիկանության աշխատակիցները:
Օմբուդսմենը նաեւ ընդգծեց հասարակության իրազեկման բարձրացման կարեւորությունը, քանի որ խնդիրներից շատերը կապված են հենց քաղաքացիների՝ իրենց իրավունքների եւ պարտականությունների անտեղյակության հետ: