Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել
Հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,
որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ
փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության
և բնապահպանության վարչության պետին:
***
Հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,
որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին
գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության
և բնապահպանության վարչության պետին: