Իրանը եւ Հայաստանն, ըստ ամենայնի, առեւտրում կանցնեն ազգային արժույթի օգտագործմանը
Իրանը եւ Հայաստանը, ըստ ամենայնի, առեւտրում կանցնեն ազգային արժույթի օգտագործմանը: Այս մասին հայտարարել է Իրան-Հայաստան համատեղ առեւտրային պալատի նախագահ Էրվիկ Յարիջանյանը, հաղորդում է Mehr-ը:
«Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում երկու երկրների ամուր արժույթով բիզնես վարելու համար, այսինքն րիալներով եւ դրամով, որպեսզի ֆինանսավարկային կազմակերպության ստեղծման մասին առաջարկը, որը դուրս է գալիս բանկային կանոնների շրջանակներից, ներկայացվի Իրանի Իսլամական Հանրապետությանը», - նշել է նա:
Նրա խոսքով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած վերջին հանդիպման ընթացքում վերջինս ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին եւ մտադիր է ավելացնել երկու երկրների միջեւ փոխադարձ ներդրումները:
Խոսելով Մեղրի ազատ տնտեսական գոտու մասին՝ նա նշել է, որ այդ գոտին դեռեւս ակտիվացաված չէ:
«Այդ գոտու ակտիվացմանը զուգընթաց իրանական սահմանների մոտ գործարանները եւ սպասարկման համակարգերը միացնել ԵՏՄ համակարգին»:
Յարիջանյանը հաղորդել է, որ համաձայնեցումից հետո հաջորդ ամիս Հայաստան կուղեւորվի 100 անձից կազմված իրանական առեւտրատնտեսական պատվիրակությունը:
Նա նաեւ նշել է, որ երկու երկրների առեւտրի ընդհանուր ծավալը կազմում է 300 մլն դոլար: «Էներգետիկան Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հիմնական ոլորտն է»: