ՃՏՊ Ագաթանգեղոսի փողոցում
Հուլիսի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան
քաղաքի Ագաթանգեղոսի փողոցում` «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել
ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը: Առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ
չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW E60» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Զ., ծնված 1993 թ.)
դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը: Վառելիքի արտահոսք
չի հայտնաբերվել. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի
աշխատակիցների մոտենալը: