Մոնոպոլիաները ապրել են ջերմոցային պայմաններում, հիմա նրանց մասնաբաժինը գնալով կնվազի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի դիտարկմամբ՝ ՀՆԱ 7,1 տոկոս աճը համապատասխանում է իրականությանը և այլ երկրների համեմատ մենք ունենք բավականին բարձր աճ:
Պատգամավորը կարևորում է այն, որ այդ աճը մենք ունեցել ենք ոչ թե ցածր բազայի վրա, այլ բարձր աճի վրա նորից բարձր աճ է եղել:Նա նշեց, որ տնտեսության տրանսֆորմացիան ակնհայտ է.«Այդ նույն ընթացքում հանքարդյունաբերությունը նվազել է, տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկը, որն ապահովում էր տնտեսական աճի ցուցանիշներ, իսկ հիմա աճը արձանագրվել է վերամշակող տնտեսության հաշվին»: