Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում (լուսանկարներ)
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել:
Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է.
«#ԱնվտանգԵրթևեկություն
Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։
3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը։
Շնորհակալություն Հովսեփ Կուբատյանին՝ գիշերվա կեսին ֆոտո անելու համար»: