Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա․ ուղեւորը հոսպիտալացվել է
ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 15-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2106 (վարորդ՝ Ա.Ս., ծնված 1987 թ.), Toyota Land Cruiser Prado (վարորդ՝ Ս.Բ., ծնված 1937 թ.) և Dodge Caliber (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Ս.-ն (ծնված 2016 թ.), հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ, անցնելով համապատասխան հետազոտություն, դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: