Ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում. Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնե է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Հարցին՝ Երևանի քաղաքապետի դժգոհությունը վերջինիս աշխատանքի հետ կապված որևէ կապ ունի՞ Խաչիկ Հակոբյանի ազատման դիմումի հետ, արդյոք նրան չեն հորդորել, որ ազատման դիմում գրի, քաղաքապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ քաղաքապետը դժգոհ է եղել պարոն Հակոբյանի աշխատանքից, քաղաքապետը դժգոհություն հայտնել է կանաչապատման աշխատանքների ընթացքի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ քաղաքապետը դժգոհ է եղել Խաչիկ Հակոբյանի աշխատանքից, պարոն Հակոբյանն ինքն է աշխատանքից ազատվելու ցանկություն հայտնել, որևէ հորդոր կամ առավել ևս ճնշում չի եղել»։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրա դիմումը դեռ չի մակագրվել և աշխատանքից ազատման դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ. «Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»։