Գիտնականները մարդկանց կոչ են արել միջատներ ուտել
Սննդաբանների խոսքերով, մորեխների, շերամների և մրջյունների մարմիններում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր կան:
Ինչպես բացատրում են գիտնականները, դրանք միջատներին սննդարար են դարձնում, ինչպես նաև մսի ավելի օգտակար փոխարինող:
«Բոլորը վաղուց հասկացել են, որ ապագայում միջատները մեզ համար սպիտակուցների, չհագեցած ճարպաթթուների, հանքանյութերի, վիտամինների և բջջանյութի գերազանց աղբյուր են դառնալու»,- նշել է Մաուրո Սերաֆինին իտալական Թերամո համալսարանից:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ միջատները տարբերվում են հակաօքսիդանտների պարունակությամբ:
Գիտնականը նշել է, որ կարիճներն ու սարդերը մարդու բջիջներում վտանգավոր ռեակցիաները ճնշող նյութեր գրեթե չեն պարունակում: