Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի և հայ համայնքի հետ (լուսանկարներ)
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիում է ունեցել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրել, որ հաճելի հանդիպում էր։
Լոնդոնի «Արսենաշը» շարունակում է մարզումները Լոս Անջելեսում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստվում է այս մրցաշրջագայության առաջին ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 16-ին։
Անգլիական թիմը կմրցի «Կոլորադո Ռեփիդսի» հետ։