Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են, առողջական վիճակում մի փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նա նշել է, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում, և 15-20 օրից նոր կարելի է ճգնաժամային փուլը հաղթահարված համարել. «Գագիկը հնարավոր է մինչև շաբաթվա վերջ տեղափոխվբի հիվանդասենյակ, Ռուզաննա մի փոքր ուշ կտեղափոխվի»:
Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը և 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:
News–ին «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Վայք քաղաքի 46–ամյակնոջ վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ։