Հայաստանում գրեթե բոլոր ուղղություններով չվերթները շատացել են. նոր ուղղություններ են բացել. Տաթևիկ Ռևազյան
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, շատ նոր ուղղություններ են բացվել:
«Մենք բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տանացիկ չվերթների տարածք, որ ուղիղ չվերթները շատանան, բայց դա էլի մեր գործառույթը չէ: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել: Ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել: Գրեթե բոլոր ընկերությունները չվերթները շատացրել են:
Շատ ուրախացանք, որ «Armenian Air Company»-ն բացեց Մոսկվայի ուղղությամբ չվերթներ՝ շաբաթական 14 անգամ: Ռուսական ընկերությունները նույնպես ավելացրել են չվերթները, նաև լրիվ նոր ուղղություն է ավելացել՝ Երեւան-Բաթումի.,-ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը ուղիղ հեռարձակմամբ հաղորդում էր Տաթևիկ Ռևազյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ամփոփում էր պաշտոնավարման մեկ տարին: