Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա տղամարդու վիճակը ծանր կայուն է
Լոռու մարզում երեկ` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը ծանր կայուն է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Տղամարդը հիավանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կանտուզիայով, թոքի սալջարդով եւ այլ վնասվածքներով։ Այժմ նրան հետազոտում են՝ վնասվածքների աստիճանը պարզելու համար։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱԻՆ–ում հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:
Քարաթափման հետևանքով վնասվել է ճանապարհով երթևեկող ավտոմեքենան, որի ուղևորները՝ Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանը և նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը մահացել են, իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: