Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 62/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից առկա է եղել արտահոսք
Հուլիսի 15-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 62/5 շենքի մոտակայքում գտնվող գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտակայքում գտնվող գազի
բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և տեղափոխել բալոնը (3 կգ)
անվտանգ տարածք: