Ֆլորիդայի բնակչի տունը շրջափակել է ծովախեցգետինների հրոսակախումբը (տեսանյութ)
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Դեն Սքովրոնսկին տեսանկարահանել է ծովախեցգետինների ներխուժումը, որոնք լցվել էին իր տան բակի եւ շքամուտքի մոտ, հաղորդում է UPI-ը:
Տղամարդու խոսքով՝ այս շաբաթ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով մոտակա բոլոր տարածքների ծովախեցգետինները սկսել են փնտրել ավելի չոր վայրեր եւ արդյունքում հավանել հենց իր տունը:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես էին կենդանիները գրավել տան բակի գրեթե ամբողջ տարածքը: