Տիգրան Բարսեղյանի տպավորիչ գոլը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 18-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվելիս 1։5 հաշվով պարտվել է «Կայրաթին»։
Հյուրերի միակ գոլը հիմնական ժամանակի նախավերջին րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
«Կայրաթը» 35 միավորով երրորդն է, «Կայսարը» վաստակել է 31 միավոր եւ 5-րդն է։