Արագած լեռան խառնարանի մոտ քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում իջնել․ օգնության է մեկնել մեկ մարտական հաշվարկ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: