ՃՏՊ Քեթի գյուղի մոտակայքում. կան տուժածներ (լրացված)
Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ
Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան
տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած:
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի
ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել,
ինչի հետևանքով տուժածներ՝ Հ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Վ.Բ.-ն (ծնված 1999 թ.),
Հ.Հ.-ն (ծնված 2000 թ.) և Ս.Ղ.-ն (ծնված 1998 թ.), տարբեր աստիճանի
մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ա.Կ.-ն
(ծնված 2007 թ.) մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրանց
առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի
փականը: