Համացանցում տարածվել է Յակուտսկում զբոսնող փղերի տեսանյութը
Յակուտսկում տեսանկարահանել են Գորկու փողոցի բազմաբնակարան շենքերի բակում զբոսնող փղերին: Տեսանյութը հրապարակվել է կիրակի՝ հուլիսի 14-ին, SakhaPress տեղեկատվական գործակալության YouTube-ալիքում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Ենթադրվում է, որ այդ կենդանիներին քաղաք է բերել հյուրախաղերով Ռուսաստան ժամանած իտալական Թոնի դինաստիայի կրկեսը:
«Մեզ մոտ կենդանիները պահվում են ազատության մեջ: Եւ պետք է հասկանալ, որ բոլոր կենդանիները ախոռից դեպի կրկեսի հրապարակ վազում են ինքնուրույն, առանց օգնականների»,-պարզաբանել է շոուի ղեկավար Սերգեյ Բոնդարչուկը Ysia.ru-ին տված հարցազրույցում:
Երկու հնդկական փղերի հետ միասին կրկեսի մարզիչները բերել են Յակուտսկ նաեւ վագրեր, զեբր, ջայլամ, ուղտ, բիզոն, կոկորդիլոս եւ կենգուրու:
Քաղաքում, ըստ պարբերականի տեղեկությունների, արդեն կազմակերպվել է ստորագրահավաք վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսներն արգելելու պահանջով: