Տանձը ամռանը նիհարելու համար իդեալական պտուղ է ճանաչվել
Տանձը ամենալավ ամառային միրգն է, որը խթանում է քաշի կորուստը: Սննդաբանները նշել են դրա ցածր կալորիականությունը. 100 գրամ պտուղը պարունակում է ընդամենը 57 կալորիա:
Փորձագետների կարծիքով՝ պտուղները հարուստ են բջջանյութով և ջրով, ինչը թույլ է տալիս նիհարել: Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր օրական երկու տանձ են ուտում, մի քանի ամսվա ընթացքում գոտկատեղի հատվածում կորցրել են մինչև 3,5 սմ:
Ըստ «Infoactor»-ի, պարզվել է, որ տանձը դրական ազդեցություն է թողնում մարմնի վրա վարժությունների ժամանակ: Բացի այդ, հարուստ են վիտամին C-ով, կալիումով և ֆլավոնոիդներով, ինչը նվազեցնում է ուռուցքների առաջացման վտանգը: