Երևանում Տիմատին անձամբ հայ երկրպագուներին հյուրասիրեց բուրգերներ և երգեց նրանց համար (տեսանյութ և լուսանկարներ)
Ստեփան Շահումյանի անվան հրապարակում երեկ «համեղ» իրարանցում էր: Տիմատին Երևանի կենտրոնում էր հավաքել Black Star Burger-ի սիրահարներին և ամենաերջանիկներին հյուրասիրեց իր ձեռքերով պատրաստած բուրգերները:
Երգչին այդ հարցում օգնեց Black Star Burger-ի հայաստանյան թիմը, որոնք ռեփերի հետ հենց բեմի վրա պատրաստեցին համեղ և ախորժելի բուրգերներ: Ռուսական շոու բիզնեսի աստղն առավել քան հյուրասեր էր, անմիջական ու շփվող:
Տիմատին, սակայն, համեղ հյուրասիրությամբ չսահմանափակվեց: Ռեփերն իր բուրգերնրի և երաժշտության սիրահարներին նվիրեց իր ամենահիթային կատարումներից երկուսը` «Дерзкая»-ն ու «Баклажан»-ը:
Միջոցառումը վարում էին Եգոր Գլումովն ու Մհեր Արմենիան: Ելույթ ունեցան նաև Սրբուկը, Իվետա Մուկուչյանն ու 3.33 խումբը:
Ի դեպ, Տիմատին խոստացավ, որ շուտով Երևանում կբացվի Black Star Burger-ի երկրորդ մասնաճյուղը, որը կգործի Նոր Նորքում:
Միջոցառման մանրամասները` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում և տեսանյութում: