Հրդեհ ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում. տուժածներ չկան
Հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,
որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում
գտնվող գազալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում
գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին:
Ամբողջությամբ այրվել է կոմպրեսորային տեղամասը (մոտ 120 քմ): Հրդեհի
հետևանքով տուժածներ չկան: