Գիտնականները բացահայտել են հանկարծակի մահվան գաղտնիքը
Սրտի հանկարծակի կանգի պատճառով կյանքից հեռանալը հաճախ կապված է, այսպես կոչված, «սրտի դանդաղ նոպաների» հետ, որը վաղ տարիքում է տեղի ունենում և հաճախ աննկատ է մնում հիվանդների կողմից՝ գրում է JAMA Cardiology-ը:
Գիտնականները այդ եզրակացության են եկել Հյուսիսային Ֆինլանդիայում 1998-2017թթ․ սրտի կաթվածից մահացած 5,869 բնակիչների տվյալների ուսումնասիրության արդյունքում:
Պարզվել է, որ 1322 մարդ սրտի վրա սպիներ է ունեցել, որոնք վկայում են սրտի նոպաների մասին, որոնք տեղի են ունեցել մահվանից առաջ: Մարդիկ դա չեն նկատել և չեն դիմել բժիշկներին, քանի որ վստահ են եղել, որ իրենք առողջ են:
Գիտնականների կարծիքով՝ սրտամկանի նոպաների այդպիսի ախտանշաններից են սրտխառնոցը, չափից դուրս քրտնարտադրությունը, ստամոքսաղիքային խանգարումը, մկանային ցավը, ձեռքերի և ոտքերի թուլությունը, գլխապտույտը, հանկարծակի հոգնածությունը և կրծքավանդակում անհանգստության զգացումը: