Միլիարդատիրոջ՝ iPad-ով կառավարվող սուպերզբոսանավը վաճառքի է հանվել 15 մլն դոլարով
Միլիարդատեր Անտո Մարդենի՝ iPad-ով կառավարվող սուպերզբոսանավը վաճառքի է հանվել 15 մլն դոլարով, հաղորդում է CNN-ը:
Զբոսանավի դիզայները Ջոն Շատտլվորտն է: Զբոսանավը հիշեցնում է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում պատկերված նավերը:
Նշվում է, որ զբոսանավի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ջրի մեջ ընկղմվում է նավի միայն 20%-ը, ինչի արդյունքում օգտագործվում է վառելիքի ընդամենը 14%-ը:
Զբոսանավի վրա կա 4 ննջասենյակ, 3 լոգասենյակ եւ բաց երկնքի տակ բար, իսկ գիշերը զբոսանավի վրա կապույտ լույսեր են վառվում: