ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել. Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը
Արարատ Միրզոյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 13-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ:
Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, պատվիրակության կազմում կընդգրկվի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը»):
Փոփոխություն է կատարվել «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, ըստ որի ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նարեկ Մկրտչյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Փոփոխություններ եւ լրացումներ են կատարել նաեւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա Գայանե Աբրահամյանը. Մխիթար Հայրապետյանը չի գոհացրել. «Հրապարակ»