Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։
Ըստ ահազանի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ իրենք անընդհատ կապի մեջ են նաև Ոստիկանության հետ։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում լարված է. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել:
Ավագանու անդամը ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանին:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հայտարարել էր, որ ոստիկանության աշխատակիցը իրեն անձնական բնույթի հայհոյանք է տվել: