Երևանում հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում
սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է
նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու
ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով,
15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է
կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների
եղանակ: