Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 26-ի, որոնց թվում կան արտասահմանցիներ եւ Ջուբալենդի նախագահ Ահմե Մոհամմեդը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են Քենիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Տանզանիայի քաղաքացիներ:
Զոհվածների թվում են առնվազն 2 լրագրող և ՄԱԿ աշխատակից: Նրանք պետք է մասնակցեին երկրում ընտրությունների թեմայով քննարկումներին:
Ավելի վաղ Operativ լրատվականը աղորդել էր, որ տեղի է ունեցել Ահաբեկչություն Սոմալիի հյուրանոցում. զոհվել է առնվազն 7 մարդ: