Ահաբեկչություն Սոմալիի հյուրանոցում. զոհվել է առնվազն 7 մարդ
Սոմալիի հարավում հյուրանոցում իրագործված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ: Նշվում է, որ զոհվածների թվում է նաև կանադա-սոմալիական հեռուստաալիքի լրագրող Հոդան Նալայեխը:
Ոստիկանությունը և ականատեսները հայտարարում են, որ հարձակումը կատարել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենայով մահապարտը՝ նավահանգստային Կիսմայո քաղաքում մխրճվելով «Ասասեյ» հյուրանոցի մեջ:
Հաղորդվում է, որ Նալայեխն ամուսնու հետ զոհվածների ցուցակում է:
Ահաբեկչության իրագործման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորումը: