Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի եւ 28-ամյա Գագիկի վիճակը կայուն ծանր է
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. նրանք գիտակից վիճակում են, ինքնուրույ շնչում են:
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
Նա նշել է, որ հիվանդները այս պահին թունավորման փուլում են գտնվում. «Գագիկի մոտ այրվել էր շնչուղիները, գլուխը., դեմքը վերին վերջույթները, իսկ Ռուզաննայի մոտ մարմնի այդ մասերից բացի թիկունքը և ստորին վերջույթները»:
Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը և 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են: