Պատմության մեջ առաջին անգամ ընթանում է աշխարհում ամենահազվագյուտ մարզակոշիկների աճուրդը
Sotheby’s աճուրդի տունը՝ Stadium Goods կոշիկի խանութի հետ համատեղ նյույորքյան պատկերասրահում անցկացնում է պատմության մեջ առաջին հավաքածու-մարզակոշիկների աճուրդ, հայտնում է Luxury Daily-ն:
Ultimate sneaker միջոցառման հյուրերի ուշադրությանը կներկայացվեն մարզակոշիկներ «Հետ դեպի ապագա 2»-ից (Nike Mag-ի 2011 եւ 2016 թվականների 2 տարբերակ) եւ 5 զույգ էքսկլյուզիվ Travis Scott x Air Jordan 4 Friends & Family:
Դրանից բացի, կներկայացվեն Nike-ի, adidas-ի, Jordan Brand-ի եւ Yeezy-ի բազմաթիվ մոդելներ, վինտաժային Nike Waffle Moon Shoe եւ Air Jordan 4 Travis Scott էքսկլյուզիվ մոդելները:
«Սա Nike-ի պատմության մեջ կարեւոր արտեֆակտ է: 1972 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցությունների համար ստեղծված այս մարզակոշիկները արտադրվել են միայն 12 օրինակով. սա այսօր գոյություն ունեցող զույգերից մեկն է»,- նշված է Sotheby’s-ի կայքում: