Երևան-Իջևան ճանապարհին Mercedes-ը բախվել է «Իջևանատուն» ռեստորանի ցանկապատին․ կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի ցանկապատին:
Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: