Հայաստան. ԵՄ-ն ներկայացնում է հետազոտությունների և նորարարության ոլորտում ֆինանսավորման նոր հնարավորություն՝ 2021-2027 թվականների համար
Հուլիսի 9-ին մայրաքաղաք Երևանում կայացավ «Հորիզոն 2020» Եվրոպական նորարարական խորհրդի տեղեկատվական հանդիպումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2021-2027 թվականների համար ընդհանուր 2,2 մլրդ եվրոյի չափով ֆինանսավորման նոր հնարավորությունները:
Հայ հետազոտողները և նորարարները կարող են դիմել ու օգտվել Եվրամիության խոշորագույն հետազոտական և նորարարական ծրագրի` <<Հորիզոն 2020>>-ի առաջարկած բոլոր հնարավորություններից` եվրոպական նորարարական կենտրոնների ու Հայաստանի միջև կամուրջ ստեղծելու նպատակով: