Արևելյան հարևանություն. հնարավորություն միգրացիայի խնդիրներով զբաղվող լրագրողների համար
Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը կամ Ուկրաինան ներկայացնող լրագրողները, ովքեր վարժ տիրապետում են անգլերենին և հետաքրքրված են միգրացիոն թեմաներով, հրավիրվում են մասնակցելու այս տարվա սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին կայանալիք ուսումնական ծրագրին:
Ուսումնական ծրագիրը կքննարկի իրավական, աշխատանքային և միգրացիայի վերաբերյալ այլ հարցեր: Ընտրված թեկնածուի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա կազմակերպիչ կողմը:
Այս հնարավորության, համապատասխանության չափանիշների և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ՙEU NEIGHBOURS east՚ ծրագրի կայքէջում, ինչպես նաև այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հուլիսի 15-ն է: