Նման պնդում անում էին նախկին իշխանությունները, տեսանք ինչ եղավ. Եղոյանը՝ 40 տարով իշխանության գալու մասին (Տեսանյութ)
Ոչ մի իշխանություն, նույնիսկ բռնապետական իշխանությունները չի կարող նման պնդում անել: Այս մասին, այսօր՝ հուլիասի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, թե ինքն ասել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով:
«Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք ինչ եղավ: Այս արագ զարգացող աշխարհում նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող նման պնդում անել, էլ ուր մնաց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները»,-ընդգծեց Եղոյանը՝ հավելելով, որ իրենք 5 տարով են մանդատ ստացել, որից կես տարին անցել է. «4,5 տարի հետո կերեւա»,-հավելեց նա: