Դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր՝ հուլիսի 11-ին, հրամանգիր է ստորագրել՝ դեսպան Արման Կիրակոսյանին հետմահու պարգեւատրելու մասին։
Նախագահի հրամանգրում, մասնավորապես, ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի Կիրակոսյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 63 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։